Խինմին Սոնն ԱՊԼ-ում ճանաչվել է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, Յուրգեն Կլոպը՝ լավագույն մարզիչ
Պեպ Գվարդիոլան երկու ամիս առանց մրցանակի է:
Ուրբաթ ԱՊԼ-ում ամփոփել են նախորդ մասվա արդյունքները: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Խինմին Սոնը: Սեպտեմբերի 3-ի խաղերում 24-ամյա հարավկորեացին խփել է 4 գոլ և կատարել է 1 ասիստ:
Սեպտեմբրի լավագույն մարզչի մրցանակը ստացավ Յուրգեն Կլոպը, 3 խաղում տարել է 3 հաղթանակ՝ խփելով 11 գոլ և բաց թողնելով 3-ը: Մերսիսայդցիները հաղթեցին Անգլիայի վերջին 2 չեմպիոններին՝ «Լեսթերին» (4:1) և «Չելսիին» (2:1):
Օգոստոսին լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Ռահիմ Սթերլինգը («Մանչեսթեր Յունայթեդ»), իսկ մարզիչ՝ Միկ Ֆելանը («Հալ Սիթի»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը