
Կերբերը, Սերենան, Մուգուրուսան, Հալեպը և Պլիշկովան հավակնում են տարվա լավագույն թենիսիստուհու կոչմանը

Ուիլյամս կրտսերն արդեն քվեարկել է գերմանուհու օգտին:
Ուրբաթ WTA-ի պաշտոնական կայքում սկսվել է 2016թ. լավագույն թենիսիստուհու համար քվեարկությունը: Հավակնորդների հնգյակը կազմել են Անժելիկ Կերբերը, Սերենա Ուիլյամսը, Գարբինիե Մուգուրուսան, Սիմոնա Հալեպը և Կարոլինա Պլիշկովան:
Սերենա Ուիլյամսն արդեն քվեարկել է և իր ձայնը տվել է Անժելիկ Կերբերին:
Անժելիկ Կերբերը 2016-ին հաղթել է Australian Open-ը, US Open-ը, դարձել է Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր և անցել է Սերենա Ուիլյամսին՝ վարկանիշում գրավելով առաջին տեղը:
Սերենա Ուիլյամսը պաշտպանել է տիտղոսն «Ուիմբլդոնում» և հասել է Australian Open-ի և «Ռոլան Գարոսի» եզրափակիչ:
Գարբինիե Մուգուրուսան դարձել է Ռոլան Գարոսի հաղթող:
Սիմոնա Հալեպը 2016թ. նվաճել է 3 տիտղոս, Կարոլինա Պլիշկովան հաղթել է 2 մրցաշար և հասել է US Open-ի եզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը