Բաժիններ՝

Տղամարդկանց գործազրկության մակարդակը նվազել է, կանանցն՝ աճել

Հայաստանում 2016 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 18.4%, իսկ զբաղվածությանը՝ 49,8: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Տնտեսության ակտիվության մակարդակը 2016 թվականի երկրորդ կիսամյակում կազմել է 61 տոկոս: Աշխատանքային ռեսուրսների քանակը 2019.1 հազար մարդ է կազմել, որից տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ 1231.3 հազար մարդ: Այդ թվում զբաղվածներ՝ 1004.7 հազար մարդ, գործազուրկներ ՝ 226.6 հազար մարդ։ Առաջին եռամսյակի համեմատ՝ գործազուրկների թիվն աճել է 4.3 հազարով:

Տղամարդկանց և կանանց դեպքում գործազրկության մակարդակի աճը խիստ տարբեր է: Տղամարդկանց շրջանում գործազրկության մակարդակը նվազել է 3.2 տոկոսով, կազմելով՝ 104,4 հազար մարդ (այս տարվա առաջին եռամսյակում 19.2%, երկրորդ եռամսյակում՝ 16%): Կանանց դեպքում պատկերը հակառակն է՝ գործազրկության մակարդակն աճել է 4.1 տոկոսով և հասել 21.1%-ի, կազմելով՝ 122,2 հազար մարդ:

Աշխատանք փնտրողների թվի առումով կանանց և տղամարդկանց թվի տարբերությունն ավելի մեծ է (ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տվյալների) 2016 թվականի օգոստոսի վերջի դրությամբ աշխատանք փնտրող կանանց թիվը եղել է 62 հազար 575, տղամարդկանց թիվը՝ 33 հազար 209: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանք փնտրող կանանց թիվն աճել է 6.3%-ով, տղամարդկանց թիվը՝ 18.6%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս