Բաժիններ՝

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած դեպքից

Գյումրի քաղաքում այսօր ժամը 14:00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների միջեւ։  Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք:

Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ 50-ամյակի կամուրջը, որի վրա տեղի է ունեցել բախումը, տևական ժամանակ փակ է եղել: Ներկայում էվակուատորով փորձում են տեղափոխել բախված ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31