Բաժիններ՝

Ռոստովցի դեռահաս մարզիկն ու նրա մարզիչը մահացել են Բեսլանի վթարի հետևանքով. TASS

TASS գործակալությունը, մանրամասներ հաղորդելով այսօր Հարավային Օսիայում՝ Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին, հայտնում է, որ ՃՏՊ-ին զոհ է դարձել 17-ամյա մարզիկն ու նրա մարզիչը Ռոստովի մարզից։ Գործակալությունը հղում է կատարում Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ին։

«5 երեխաներ իրենց մարզիչի հետ Ռոստովից մարզից ուղևորվում էին Երևան՝ մարզական մրցության։ ՃՏՊ-ի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները մահացել են դեպքի վայրում, որոնց թվում է նաև մրցության մեկնող 17-ամյա դեռահասը։

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը։

Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը պետք է Երևան հասցներ դեռահասներին, որոնք Հայաստան էին ժամանում «Կովկասի աստղ» միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 15-ին։
Նախնական վարկածով՝ ՃՏՊ-ի մեղավորը կարող էր լինել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վարորդը։

Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը հոսպիտալացվել է, որոնցից 4-ը՝ 10-15 տարեկան երեխաներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս