«Նիկոլ Փաշինյանն իսկապես այն գործիչներից էր, որը փորձում էր քաղաքական հունի մեջ մտցնել այդ գործը». Արամ Աբրահամյանը՝ հուլիսյան դեպքերի մասին
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իսկապես այն քաղաքական գործիչներից էր, ում Էրեբունի գնդի շուրջ հավաքված մարդիկ լսում էին»,- այսօր Կովկաս ինստիտուտում Հայաստանում հուլիսյան դեպքերի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
«Մի անգամ Վարդան Օսկանյանը եկավ՝ ցրեցին, Նաիրա Զոհրաբյանը եկավ՝ ցրեցին, մի քանի մարդ եկավ, փորձեցին զրուցել մարդկանց հետ, չէր հաջողվում: Նիկոլ Փաշինյանին քիչ թե շատ հաջողվում էր, բայց նա չէր ընդունվում նաև զինված խմբի կողմից։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես այն գործիչներից էր, որը փորձում էր քաղաքական հունի մեջ մտցնել այդ գործը, թե ինչքանով հաջողվեց-չհաջողվեց՝ չգիտենք»,- ասաց նա։
Խոսելով «Ժառանգություն» կուսակցության դերի մասին՝ Կովկաս ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ռադիկալիզմը միշտ պարտվում է. «Երբ դու չունես լուրջ էլեկտորալ ռեսուրս, Հայաստանում հեշտ է ռադիկալիզմի վրա հույս դնել։ Լուրջ, իր վրա վստահ կուսակցությունները, ով ունի մարդկային, փորձագիտական, ֆինանսական, լրատվական, ռեգիոնալ, գաղափարական ռեսուրսներ, նրան պետք չի անել ռադիկալ հայտարարություններ, նա առանց այն էլ՝ իրեն վստահ է զգում։ Մեզ մոտ նման ոչ մի կուսակցություն չկա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։