
«Ժոզե Մոուրինիոն պետք է աղոթի, որ հայ ֆուտբոլիստը մոտենա նախորդ մրցաշրջանի ֆանտաստիկ ցուցանիշին». DailyMail-ը՝ Մխիթարյանի մասին

DailyMail պարբերականը ներկայացրել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Այս ցուցակում իր տեղն է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը 73-րդ հորիզոնականում է:
Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը հրաշալի 3 մրցաշրջաններ անցկացրեց Գերմանիայում, ինչը նրան դարձրեց ավելի ու ավելի լավը: «Ժոզե Մոուրինիոն պետք է աղոթի, որ հայ ֆուտբոլիստը մոտենա նախորդ մրցաշրջանի ֆանտաստիկ ցուցանիշին: Այդ ցուցանիշն է՝ 23 գոլ և 32 գոլային փոխանցում»,- գրում է պարբերականը:
Սիրարփի Աղաբաբյան