«Ֆրանսիան հասկացրեց՝ ժամանակը չէ». Պուտինը՝ այցը չեղարկելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով հոկտեմբերի 19-ին նախատեսված այցի չեղարկումը Փարիզ, հայտարարել է, որ ֆրանսիական կողմը հասկացրել է, որ «ժամանակը չէ», հայտնում է Gazeta-ն։
«Իրականում, մենք անգամ չենք էլ չեղարկել այցը, պարզապես ֆրանսիական կողմը մեզ հասկացրեց, որ հիմա մեր մշակութային կենտրոնը պաշտոնապես բացելու և այդ մարդասիրական թեմաների վերաբերյալ խոսելու ժամանակը չէ, անհրաժեշտ է հետաձգել այդ միջոցառումները»,- ասել է նա։
Պուտինը հավելել է, թե «շատ բարի հարաբերություններ» ունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։