Բաժիններ՝

Ռոջեր Ֆեդերերը հաստատել է իր մասնակցությունը Australian Open-ում

Շվեյցարացին բուժել է ծունկը:

«Չեմ համբերում, երբ կվերադառնամ Ավստրալիա: Ես ջանասիրաբար մարզվում եմ, որպեսզի վերադառնալիս լինեմ լավագույն մարզավիճակում: Սկզբում ես ելույթ կունենամ Հոփմանի գավաթում, իսկ հետո կուղևորվեմ Australian Open»,- Ֆեդերերին է մեջբերում Herald Sun-ը:

Ռոջերը բաց թողեց Օլիմպիադան և մրցաշրջանի մնացած մասը՝ ծնկի վիրահատության պատճառով: 35-ամյա Ֆեդերերը բաց թողեց նաև US Open-ը: Շվեյցարացին 4 անգամ ճանաչվել է Australian Open-ի հաղթող (2004, 2006, 2007, 2010): Australian Open-ում մասնակցությունը հաստատել են արդեն Նովակ Ջոկովիչը, Անժելիկ Կերբերը և Սերենա Ուիլյամսը: Australian Open-ը կանցկացվի հունվարին, Մելբուռնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս