Բաժիններ՝

«Ղարաբաղյան հարցը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Ղարաբաղյան հարցը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է: Այս մասին «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի շրջանակում հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ ղարաբաղյան հարցի լուծումը չի համարվում ՀԱՊԿ գործունեությանն անմիջականորեն առնչվող հարց:

«Հատուկ դրա համար ստեղծված է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը բավարար մակարդակով կարգավորում է, եւ խմբի ներկայացուցիչները՝ հատկապես ռուսական կողմից, ուշադրության տակ են պահում հարցի բոլոր ասպեկտները: Հարցը բարձրացվել եւ քննարկվել է ամենաբարձր մակարդակով տարբեր քննարկումների ժամանակ: Այն բարձրացվել է եւ՛ ՀՀ նախագահի, եւ՛ արտգործնախարարի կողմից: Մենք պաշտոնապես մի շարք հայտարարություններ ենք ընդունել եւ մշտապես ստանում ենք տեղեկատվություն՝ կապված ղարաբաղյան հարցի հետ: Կարծում եմ՝ սա բավարար է»,- ասաց Վալերի Սեմերիկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս