Ցանկանո՞ւմ եք քնել 1 րոպեի ընթացքում. փորձեք այս մեթոդը
Երբ մենք սթրեսային վիճակում ենք գտնվում, քնելու ընթացքը դանդաղում է։ Ինչպես գրում է steptohealth.ru կայքը, հենց այն պահին, երբ մենք պառկում ենք քնելու, բոլոր խնդիրները գալիս են մեր մտքին։ Դրանցից մենք չենք կարողանում ոչ մի կերպ ազատվել։ Կայքն առաջարկում է միջոց, որը հնարավորություն կտա քնել 1 րոպեի ընթացքում։
Այն մեխանիզմը մշակվել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Վայլեմի կողմից։ Այն բավական պարզ է.
• 4 վայրկյան շնչեք քթով
• շունչը պահեք 7 վայրկյան
• սկսեք դանդաղ արտաշնչել օդը։ Դա պետք է տևի 8 վայրկյանից ոչ պակաս։
Մի քանի անգամ կրկնեք սա և կհամոզվեք, որ այն արդյունավետ է։ Հաջորդ առավոտ արդեն չեք հիշի, թե երբ եք սկսել նորմալ շնչել։ Այս ամենի մեջ գլխավորն այն 7 վայրկյաններն են, երբ պահում եք շունչը։ Շունչը պահելու ընթացքում դանդաղում է սրտի ռիթմը, և իջնում է տագնապայնությունը։ Այսինքն՝ ձեր հոգսերը դադարում են անհանգստացնել ձեզ։ Հանգիստ վիճակը փակում է բոլոր «դռները» բացասական մտքերի առաջ, և դուք կարողանում եք քնել։ Այս տեխնիկայի արդյունքները դրական են նաև քնի որակի առումով։ Երբ սիրտը դանդաղ է զարկում, օրգանիզմը բավարար քանակով թթվածին է ստանում, իսկ դա անհրաժեշտ պայման է ամբողջական հանգստի համար։
Արագ քնելու արդյունքում դուք առավել գրավիչ տեսք կունենաք, ավելի քիչ կուտեք, սովորելն ու հիշելն առավել հեշտ կլինեն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը