![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է հանրաքվեի արդյունքները
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/adrbejan-yntrutyun.jpg)
Այսօր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է սեպտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների մասին արձանագրությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի ԿԸՀ-ի այսօրվա նիտում արձանագրվել է, որ հանրապետությունում գրանցվել է ընտրողների 69,7% ակտիվություն։
Հանրաքվեի մասնակիցների մեծ մասը կողմ է քվեարկել համընդհանուր քվեարկության դրված 29 կետերին։
Ադրբեջանի ԿԸՀ-ի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը։