Բաժիններ՝

«Ֆյուրիի հոգեբանն ասաց, որ Թայսոնը դեպրեսիայի մեջ է եղել, բայց 2017թ. կարող է նորից մենամարտել». WBA-ի ղեկավար

Եթե դատենք ըստ դոպինգ նմուշների արդյունքների, ապա, այնուամենայնիվ, չի կարող:

«Մենք ավելի վաղ բժշկական հաշվետվության վերաբերյալ հարցում ուղարկել էինք և ստացել ենք հոգեբանի պատասխանը, որտեղ հաղորդվում է, որ Ֆյուրին եղել է խորը դեպրեսիայի մեջ և նա նորից կարող է կռվել հաջորդ տարվա փետրվարին կամ մարտին:

Կան բարոյական բնույթի որոշակի պահեր: Մենք չենք կարող ոչ մի որոշում կայացնել (տիտղոսներից զրկելու վերաբերյալ) մինչև Բ նմուշի բացելը: Մենք սպասում ենք»,- հաղորդել է WBA-ի ղեկավար Ժիլբերտո Խեսուս Մենդոսան:

2015թ. նոյեմբերի 28-ին Ֆյուրին հաղթանակ տարավ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ և նվաճեց IBF, IBO, WBO և WBA տիտղոսները:

Ֆյուրին 2 անգամ հետաձգել է ռևանշ-մենամարտերի անցկացումը:

Հոկտեմբերի սկզբին 28-ամյա Ֆյուրին խոստովանել է, որ կոկաին է օգտագործել դեպրեսիայի դեմ պայքարելու համար և նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս