
2003թ. փետրվարից սկսած առաջին անգամ Նադալը և Ֆեդերերը չեն լինի վարկանիշի թոփ-5-ում

Այս շաբաթ Ռաֆայել Նադալը դուրս մնաց Պեկինի մրցաշարի կիսաեզրափակչից և երկուշաբթի օրվանից իսպանացին կիջնի АТР վարկանիշի 6-րդ հորիզոնական: Դա նշանակում է, որ 2003թ. փետրվարի 10-ից սկսած առաջին անգամ առաջին հնգյակում չեն լինի Նադալը և Ֆեդերերը:
Վերջին անգամ հնգյակն առանց Ռաֆայի և Ռոջերի ունեցել է հետևյալ տեսքը.
1. Լլեյտոն Հյուիթ
2. Անդրե Աղասի
3. Խուան Կարլոս Ֆերերո
4. Կարլոս Մոյա
5. Էնդի Ռոդիկ
Բոլոր 5 թենիսիստներն ավարտել են կարիերան:
Այս մրցաշրջանում Ֆեդերերը 2001թ. սկսած առաջին անգամ չնվաճեց ոչ մի տիտղոս:
Նադալը հաղթեց Մոնտե Կառլոյի և Բարսելոնայի մրցաշարեր, բայց ոչ մի անգամ չհասավ մինչև մեյջորների քառորդ եզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը