Բաժիններ՝

Նեյմարը կերկարաձգի պայմանգիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2021թ., իսկ հրաժարագնի չափը կբարձրանա մինչև 250 մլն եվրո

«Բարսելոնայի» ղեկավարությունը պլանավորում է մոտ ժամանակները նոր պայմանագիր ստորագրել հարձակվող Նեյմարի հետ:

Կատալոնացիները ավելի վաղ արդեն հաղորդել էին, որ Նեյմարի պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2021թ., սակայն պաշտոնական փաստաթղթեր չէին ձևակերպել:

Պայմանագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Պայմանները Նեյմարի համար կբարելավվեն:

Բացի այդ, ըստ նոր համաձայնագրի, կբարձրանա ֆուտբոլիստի համար նախատեսված հրաժարագնի չափը. 2016-17թթ. մրցաշրջանում կլինի 200 մլն եվրո, 2017-18-ում՝ 220 մլն, իսկ հետո՝ 250 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31