
«Հանդերձարանում չկա զգացողություն, որ սա Վենգերի վերջին տարին է «Արսենալում»». Սանտի Կասորլա

«Արսենալի» կիսապաշտան Սանտի Կասորլան մեկնաբանել է գլխավոր մարզչի պաշտոնից Արսեն Վենգերի հնարավոր հրաժարականի մասին լուրերը:
«Բոսը երբեք չի նշել, որ իր համար սա վերջին մրցաշրջանն է: Այդ մասին խոսք անգամ չի եղել:
Հանդերձարանում չկա զգացողություն, որ սա Վենգերի վերջին տարին է ակումբում: Հիմա մարզիչն ամբողջովին կենտրոնացած է թիմի արդյունքների վրա, բայց ես ոչինչ չգիտեմ ապագայի նրա պլանների մասին:
Ամեն ինչ նրա ձեռքերում է, և ինքը պետք է ինքնուրույն որոշում կայացնի: Ինձ դեռ թվում է, որ նա, ավելի հավանական է, որ մնա»,- ասել է Կասորլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը