Բաժիններ՝

«Որքան քիչ եմ խոսում, այնքան գոհ են իմ խաղից».Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի խաղից հետո նշել է, որ իր խաղը լրատվամիջոցներն ու փորձագետները գնահատում են ոչ թե խաղադաշտում, այլ դրանից հետո արած հայտարարություններով:

Պիկեն հայտնի է իր սուր արտահայտություններով: Լրագրողներն առիթը չեն կորցնում՝ Իսպանիայի խաղերից առաջ խոսել կատալոնամադրիդյան հակամարտության մասին, իսկ Պիկեն էլ միշտ կուլ է տալիս խայծը:

«Որքան քիչ եմ խոսում, այնքան գոհ են իմ խաղից: Անկախ ամեն ինչից՝ ուրախ եմ, որ միշտ լավ եմ պատրաստվում խաղերին»,- նշել է Պիկեն:

Հիշեցնենք, որ Պիկեի սուր արտահայտություններից հետո նրան սուլում էին հավաքականի խաղերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս