«Մետաքսի ուղին բավականին հետաքրքրություն է ներկայացնում». Մարոշ Կոնդրատ

Մետաքսի ուղին բավականին հետաքրքրություն է ներկայացնում Սլովակիայի համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Սլովակիայի Ազգային խորհրդի Էկոնոմիկայի հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Կոնդրատը` նշելով, որ Սլովակիան անգամ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչ ունի Հայաստանում:

«Սպասելիքներ կան, որ եկող տարվա ընթացքում Ասիայից դեպի Եվրոպա փոխադրումների ծավալը շատ կտրուկ փոխվելու է: Եթե այսօր փոխադրումը տեղի է ունենում 40 օրվա ընթացքում, ապա հասնելու է 10 օրվա»,- ասաց նա:

Մարոշ Կոնդրատի խոսքով` մի քանի ուղիներ են նախանշվել, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում, և դրանց թվում է նաև Հայաստանը. «Սլովակիայի համար ամենահետաքրքիրն այն ուղին է, որով Սլովակիան Ասիա-Եվրոպա բեռնափոխադրումների համար կդառնա կենտրոն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31