Բաժիններ՝

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահին

Խաղաղության նոբելյան մրցանակն ստացել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը FARC-ի պարտիզանների հետ հակամարտությանը վերջ տալու համար, ասվում է մրցանակաբաշխության կայքում։

Նորվեգական նոբելյան կոմիտեն այդկերպ արժանին է մատուցել Սանտոսի ջանքերին, որը կարողացել է վերջ տալ ավելի քան կեսդարյա քաղաքացիական պատերազմին, որին զոհ է գնացել նվազագույնը 220 հազար կոլումբիացի։ Եվս 6 մլն մարդ դարձել էր բռնի տեղահանված։

«Այդ մրցանակը պետք է նաև խորհրդանշի Կոլումբիայի ժողովրդի արժանիքները, որը ի հեճուկս տառապանքների, չկորցրեց արդարացի աշխարհի հույսերը»,- ասվում է կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։

Կոլումբիայի իշխանությունների և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) միջև հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 27-ին։
Դրանից հետո տեղի ունեցած հանրաքվեում երկրի բնակիչները կողմ էին քվեարկել խաղաղության պայմանագրին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31