Բաժիններ՝

«Չեմ պատրաստվում խաղաոճս փոխել միայն նրա համար, որ ինձ սուլում են»

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն պատասխանել է երկրպագուներին: Լա Լիգայի 7-րդ տուրի «Էյբարի» հետ խաղի (1:1) 72-րդ րոպեին Իսկոյի փոխարեն դաշտ է դուրս եկել Մարկո Ասենսիոն:

«Ես սուլոց եմ լսել, և այն ինձ ցավ պատճառեց: Բայց «Սանտյագո Բեռնաբեուում» երկրպագուները պահանջկոտ են. եթե նրանք սուլում են Կրիշտիանու Ռոնալդուին, ինչո՞ւ մյուսներին չպետք է սուլեն: Բայց ես չեմ պատրաստվում խաղաոճս փոխել միայն նրա համար, որ ինձ սուլում են: Ես համարձակ մարդ եմ, այսպիսին է իմ բնավորությունը, որն ինձ բերել է այնտեղ, որտեղ ես գտնվում եմ: Իմ ոճն իմ էությունն է»,- Իսկոյին է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31