Բաժիններ՝

ՕՊԵԿ-ը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ նավթարդյունահանումը նվազեցնելու նպատակով

Նավթ արտադրող երկրների հետ նավթարդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագիրը թույլ կտա ավելացնել նավթի 1 բարելի գինը 10-15 դոլարով։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն։

Նրա խոսքով՝ նավթարդյունահանման ծավալների կրճատման մասին որոշումը, որը կարող է նոյեմբերին ընդունվել ՕՊԵԿ-ի անդամ երկրների գագաթաժողովում, կհանգեցնի նավթի թանկացման։

Վենեսուելայի նավթի նախարարն ընդգծել է, որ ներկայումս շարունակվում են ակտիվ բանակցությունները Օմանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հետ նավթարդյունահանման մակարդակի վերաբերյալ։

«Դա կլիներ պատմական համաձայնագիր, որը նախկինում երբևէ ձեռք չի բերվել»,- հայտնել է դել Պինոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս