Բաժիններ՝

Ռուսաստանի պատասխանն ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցով «Պլան Բ-ին»

Ռուսաստանի պատասխանը Սիրիայի հարցով ԱՄՆ-ի «Պլան Բ»-ին կարող է դառնալ Բաշար Ասադի բանակին կրակային աջակցությունը։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին։

«Գլխավոր շտաբն ունի նաև հատուկ պլաններ՝ հակազդելու ահաբեկչությանը, քանի որ նրանք ավելի շատ են ուշադրություն դարձնելու Սիրիայի տարածքում մեր զորամասերի և բազաների վրա, քան ազգային ԶՈՒ-ի»,- պատմել է Կլինցևիչը։

Ինչպես թերթին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը, ՌԴ պաշտպանության նախարարությունը նախապատրաստել է համակարգային պլան, որը ներառում է նաև ռազմա-քաղաքական միջոցառումներ ինչպես Սիրիայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

«Մշակվել է ռազմական և ռազմա-քաղաքական միջոցառում այն դեպքում, եթե ԱՄՆ-ը դուրս գա Սիրիայի հարցով բանակցություններից և անցում կատարի այսպես կոչված «Պլան Բ-ին», որը մասնավորապես նախատեսում է օգնության ավելացնում Սիրիայի հակակառավարական ուժերին»,- ասում է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս