Բաժիններ՝

Թրամփը փոխել է Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանությունը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հրադադարի համաձայնագրի ձախողման մեջ, գրում է РБК-ն։

«Ռուսաստանը խախտել է զինադադարի մասին համաձայնագիրը, և ներկայումս Սիրիայում կրակում են ու ռմբակոծում։ Դրան անհրաժեշտ է վերջ դնել և դա պետք է անել արագ»,- ասել է Թրամփը Արիզոնա նահանգում նախընտրական միտինգի ժամանակ։

Բացի այդ՝ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի հարգում ո՛չ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ո՛չ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին»։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել է Պուտինի հանդեպ իր համակրանքի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս