Թուրքիան կարող է մասնակցել Ռաքքան ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությանը. Ֆիքրի Ըշըք
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կարող են մասնակցել սիրիական Ռաքքա քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությանը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Պետք չէ զուգահեռներ անցկացնել Ռաքքայի ու Էլ-Բաբի (Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության անցկացման վայր) գործողությունների միջև: Ռաքքայում հիմնականում կլինի օդային գործողություն: Թուրքիան իր գործողությունները համաձայնեցնում է Սիրիական ազատ բանակի հետ»,- թուրք ասել է նախարարը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ ԴԱԻՇ-ի հենակետ համարվող Ռաքքայում համատեղ գործողություն իրականացնելու առաջարկն արվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Չինաստանում՝ G20-ի ժամանակ։
Էրդողանի խոսքով՝ Անկարան պատրաստ է միանալ այդ գործողությանը, սակայն պայմանով, որ դրան չմասնակցեն սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը։