Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի խորհրդարանի՝ Էրդողանին մեղադրող բանաձևը
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի խորհրդարանի բանաձևը, որը ընդունվել է՝ կապված Անկարայի կողմից Իրաքում թուրքական զորքերի գտնվելու մանդատի երկարաձգման հետ մինչև 2017 թվականի հոկտեմբերը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը։
Իրաքի խորհրդարանը երեկ բանաձև է ընդունել, որտեղ բողոք է արտահայտված՝ կապված Մոսուլի մերձակա Բաշիկա շրջանում թուրքական զինծառայողների ներկայության դեմ։ Խորհրդարանականները պահանջել են Իրաքի կառավարությունից ձեռնարկել անհրաժեշտ դինավագիտական և իրավաբանական միջոցառումներ, ներառյալ՝ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։
«Դատապարտում ենք Իրաքի խորհրդարանի բանաձևը, որը ընդունվել է հոկտեմբերի 4-ին, մասնավորապես բողոք ենք հայտնում Թուրքիայի նախագահի հասցեին կեղտոտ մեղադրանքների առնչությամբ, որոնք պարունակվում են փաստաթղթում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Անցած տարվա դեկտեմբերին Իրաքի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, երբ թուրք զինվորականներն ու զրահատեխնիկան ահաբեկիչների դեմ պայքարին աշխարհազորայիններին նախապատրաստելու պատրվակով մուտք գործեցին Իրաքի Նայվանա նահանգի Բաշիկա շրջան։
Իրաքի ԱԳՆ-ն թուրք զինծառայողների ներկայությունն անվանել էր «թշնամական գործողություն», որը չէր համաձայնեցվել իշխանությունների հետ։