Բաժիններ՝

ԱՄՆ-ում կայացել է փոխնախագահների թեկնածուների հեռուստաբանավեճը

ԱՄՆ-ում կայացել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածուների՝ դեմոկրատ Թիմոթի Քեյնի և հանրապետական Մայքլ Փենսի հեռուստաբանավեճը, հայտնում է BBC-ն։
Բանավեճի հիմնական թեման դարձել է Ռուսաստանը։

Թիմոթի Քեյնը հեռուստաբանավեճի ընթացքում հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կապված է ռուսաստանցի օլիգարխների հետ, որոնք մտերիմ են ՌԴ նախագահի հետ։

«Հիլարին ի վիճակի է դիմակայել Ռուսաստանին, այն ժամանակ, երբ Թրամփը նորից և նորից գովաբանում է Վլադիմիր Պուտինին և ակնհայտորեն գործնական կապեր ունի ռուսաստանցի օլիգարխների հետ, որոնք մտերիմ են ռուս նախագահի հետ»,- BBC-ն մեջբերել է Քեյնի խոսքերը։

Քեյնը բազմիցս հիշեցրել է Թրամփի այն խոսքերը, թե Պուտինը իր երկրի լավագույն առաջնորդն է, քան Օբաման՝ ԱՄՆ-ում։ Քեյնի խոսքով՝ Թրամփն ակնհայտորեն ի վիճակի չէ բռնապետությունը տարբերել առաջնորդությունից։

Հանրապետական Մայքլ Փենսը հայտարարել է, որ հենց Օբամայի և Հիլարի Քլինթոնի «թույլ և անօգնական քաղաքականությունը» արթնացրին ռուսական ագրեսիան։
«Ռուսաստանի փոքրիկ և ագրեսիվ առաջնորդը համաշխարհային հարթակում ավելի ուժեղ է, քան այս վարչակազմը։ Դա աջակցություն չէ Վլադիմիր Պուտինին։ Դա մեղադրանք է՝ ուղղված Հիլարի Քլինթոնի և Բարաք Օբամայի թույլ և անօգնական քաղաքականությանը»,- ասել է նա։

Վերջիններս բանավեճի մեծ մասն անցկացրել են՝ հարձակվելով միմյանց թեկնածուների վրա։ Քաղաքական գործիչները բազմիցս ընդհատել են միմյանց՝ մոդերատորին ստիպելով միջամտել քննարկումներին։

Հարցումների համաձայն՝ Փենսին բանավեճի հաղթող է համարել հարցվածների 48 տոկոսը, Քեյնին՝ 42 տոկոսը։

Վերջիններիս բանավեճը առաջինը և միակն էր ԱՄՆ երկու առաջատար կուսակցությունների փոխնախագահների պաշտոնի հավակնորդների միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս