Բաժիններ՝

Թբիլիսիում պայթեցվել է ընդդիմադիր պատգամավորի ավտոմեքենան, կան վիրավորներ

Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 21:40-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մոտակայքում պայթեցվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան:

Թարգամաձեն չի վնասվել: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտնել է պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Նրա տեղեկություններով՝ տուժել է վարորդն ու անցորդներ, որոնց վիճակը ծանր է: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի հետևի հատվածը:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան հայտարարել է, որ պայթյունի հետևում կարող է կանգնած լինել Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը:

https://www.youtube.com/watch?v=nQ7Qg0Z-zfg

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս