Բաժիններ՝

«Ափսոսում եմ, որ այդքան քիչ եմ խաղացել Լիոնել Մեսսիի կողքին». Ռոնալդինիո

Բրազիլացու կարիերան գրեթե իդեալական էր:

«Ես հասել եմ այն ամենին, ինչի մասին երազել եմ, և անսահման հպարտ եմ դրանով: Իմ կյանքում կա միայն մեկ հիասթափություն. ես քիչ ժամանակ եմ անցկացրել դաշտում Լեո Մեսսիի կողքին: Երբեք չեմ մոռանա այն տղային, ով «Բարսելոնայում» առաջին մարզման ժամանակ սաստիկ շփոթվում էր: Արդեն այն ժամանակ մենք նկատեցինք, որ նա լավագույնն է լինելու»,- ասել է Ռոնալդինիոն Goal.com-ին:

Ռոնալդինիոն հիշել է «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում Մեսսիի դեբյուտը:
«Ես մոտեցա և քաջալերեցի նրան, իսկ Լեոն շատ լավ խաղ անցկացրեց: Հրաշալի է, որ արգենտինացին առաջին գոլը խփեց հենց իմ փոխանցումից հետո: Մենք լավ ընկերներ մնացինք, չնայած մեր մասին շատ սուտ և հիմար բաներ են գրել»:
Ռոնալդինիոն հաղթել է Իսպանիայի 2 առաջնություն, իսկ Լիոնել Մեսսին՝ 8:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս