Բաժիններ՝

«Ռուսաստանին պետք է զրկել ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնությունից, որովհետև նա ռմբակոծում է Սիրիան». Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ

«Ուղղակի աներևակայելի է, որ Ռուսաստանում ֆուտբոլի Աշխարհի առաջնություն է անցկացվելու: Դա ի՞նչ երկիր է: Նրանք խախտում են մարդու իրավունքները, ռմբակոծում են Սիրիան: Իսկ մենք պատրաստվում ենք Մոսկվայում ֆուտբո՞լ խաղալ:

Ռուսաստանին պետք է զրկել յուրաքանչյուր միջազգային մրցումներ անցկացնելու իրավունքից: ՖԻՖԱ-ն պետք է նրանց զրկի Աշխարհի առաջնությունից: Եթե իրավիճակը չփոխվի, մենք պետք է բոյկոտի ենթարկենք մրցաշարը»,- Նիկ Կլեգի խոսքերն է մեջբերում ITV-ն:

2014թ. քաղաքական գործիչը Ռուսաստանին Աշխարհի առաջնությունից զրկելու կոչ արդեն արել է:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը, Ռուսաստանի 11 քաղաքներում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31