
Աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի սենսացիոն հայտարարությունը

Բրիտանացի Թայսոն Ֆյուրին հերքել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին ավելի վաղ կատարած հայտարարությունը:
Երեկ WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնը հետևյալ բնույթի հայտարարություն էր արել.
«Բռնցքամարտն ամենատխուր բանն է այն ամենի, ինչին ես ստիպված եմ եղել մասնակցել: Այդ ամենը կեղտ է: Ես Մեծագույնն եմ և ավարտում եմ կարիերաս»:
Այնուամենայնիվ, Ֆյուրին, ամենայն հավանականությամբ, որոշել էր կատակել: Արդեն մի քանի ժամ հետո Թայսոնը հրապարակեց իր նոր հայտարարությունը.
«Հա-հա: Դուք կարծում էիք, որ այդքան հեշտ կազատվե՞ք գնչուների թագավորից: Ես մնում եմ: Մեծագույնն ուղղակի ցույց տվեց Ձեզ մեդիայի ուժը: Շուտով ես ավելի լավ կլինեմ և կպաշտպանեմ ինձ պատկանող գահը»,- գրել է Ֆյուրին իր թվիթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը