Ինչու Կարեն Կարապետյանը չի հեռացնում Դավիթ Հարությունյանին. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից։ Այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին։
Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում Է վարչապետի կողքին։
Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը և պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: