Սեյրան Օհանյանը «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ». «Իրատես դե ֆակտո»

«Իրատես դե ֆակտո» թերթը գրում է. «Ասում են, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը բավականին խորը արմատներ ունի։ Իրականում դա նախագահ-պաշտպանության նախարար հակասության վերջին «արարն» էր։ Ասում են նաև ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարն ընդգծված անհամաձայնություն է հայտնել նախագահի այս կամ այն գործողության առնչությամբ, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարություններն էլ վերջակետ են դրել Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան տանդեմին։ Այսուհանդերձ, վերջինս հաստատ անգործ չի մնա. ասում են առաջիկայում նախկին նախարարը «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես դե ֆակտո» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս