Բաժիններ՝

Գուտին ծաղրական գրառում է կատարել «Բարսելոնայի» մասին

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրը լի էր անակնկալներով: Դրանցից ամենաանսպասելին «Բարսելոնայի» պարտությունն էր «Սելտայի» դեմ խաղում: Կատալոնացիները պարտվեցին 4:3 հաշվով: Կատալոնացիների պարտությունից հետո ծաղրական գրառում է կատարել «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին:

«Շնորհակալություն, որ շնորհավորեցիք մեզ 1 միավորի կապակցությամբ: Նույնը չեմ կարող Ձեզ ասել»,- գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր միկրոբլոգում: Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը ևս չէր կարողացել հաղթանակ տոնել՝ գրանցելով ոչ ոքի՝ 1:1 արդյունքը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս