 
                        «Ես մտածում եմ ապագայի մասին». Կրիշտիանուն նոր հյուրանոց բացեց
 
                                    «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր հյուրանոց բացեց Պորտուգալիայի մայրաքաղաքում:
Հոկտեմբերի 2-ին Լիսաբոնում տեղի ունեցավ 4-աստղանի հյուրանոցի պաշտոնական բացումը: Այս հյուրանոցը Pestana CR7 հյուրանոցային ցանցի երկրորդ հյուրանոցն էր, որի բացման արարողությանը ներկա էր նաև անձամբ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Կյանքը մենակ ֆուտբոլը չէ: Ֆուտբոլն իմ կիրքն է, բայց պետք է մտածել նաև ապագայի մասին:
Լիսաբոնում ընթացել է իմ ֆուտբոլային կարիերայի մի մասը, այստեղ ես անցկացրել եմ 7 տարի: Ես չէի կարող բաց թողնել այս քաղաքում հյուրանոց բացելու հնարավորությունը»,- ասել է Ռոնալդուն:
Ավելի վաղ ֆուտբոլիստը հյուրանոց էր բացել պորտուգալական Ֆուն-շալում, որն իր ծննդավայրն է: Պորտուգալիայում բացված 2 հյուրանոցներով Pestana CR7-ը սկսեց իր նախագծերի կառուցումը: Հաջորդ քաղաքները, որտեղ կհայտնվեն ընկերության հյուրանոցները, կդառնան Մադրիդը և Նյու Յորքը:


Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        