Google-ը սմարթֆոններ կներկայացնի սեփական բրենդի ներքո
Google Inc.-ը հոկտեմբերի 4-ին ներկայացնելու է սեփական սմարթֆոնները, որոնք կդառնան ընկերության կողմից այս տարի ավելի վաղ ստեղծված ապարատային ապահովման թողարկման նոր ստորաբաժանման առաջին արտադրանքները: Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը:
Նոր գաջեթները, որոնց դիզայնը մշակվել է անմիջականորեն Google-ի կողմից, կթողարկվի Google բրենդով: Ընկերությունը հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում կանցկացնի միջոցառում, որպեսզի ներկայացնի նոր սմարթֆոնները:
Սեփական բրենդի ներքո շարժական սարքերի թողարկումը պայմանավորված է hardware ուղղությամբ զարգանալու Google-ի ցանկությամբ, սակայն ընկերության համար աճի հիմնական ազդակն առաջվա պես կմնա գործընկերներին առաջավոր տեխնոլոգիաների ցուցադրումը, կարծիք է հայտնել Jackdaw Research-ի ավագ վերլուծաբան Յան Դոունսոնը:
Google-ի սմարթֆոնները, ինչպես սպասվում է, կմրցակցեն Apple Inc.-ի եւ Samsung Inc.-ի՝ շուկայի վերին գնային սեգմենտում գտնվող բարձրտեխնոլոգիական սարքերի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: