Բաժիններ՝

«Մենք՝ Մեսսիի հետ, Սուարեսին առաջարկեցինք ներկել մազերը, բայց նա հրաժարվեց». Նեյմար

Բրազիլացին ինքը էր խոստացել  ընկերներին անել դա Օլիմպիադայում հաղթելու դեպքում:

«Օլիմպիադայից առաջ ես խոստացել էի ընկերներիս, որ կներկեմ մազերս, եթե մենք նվաճենք ոսկին: Այնպես որ, ես խոստումս եմ պահել:

Մենք՝ Մեսսիի հետ, Սուարեսին առաջարկեցինք անել դա, բայց ոչ,  նա հրաժարվեց»,- պատմել է Նեյմարը Marca-ին տված հարցազրույցում:

Լիոնելը ներկել է մազերն ամռանը՝ Ամերիկայի գավաթից հետո, որի եզրափակչում Արգենտինան պարտվեց Չիլիի ընտրանուն:

Բրազիլիայի հավաքականը Ռիո-2016-ի եզրափակչում հաղթեց Գերմանիային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս