Բաժիններ՝

Ինչ գիտի Google-ը մեր մասին. հղումներ, որոնք ամեն ինչ կպատմեն յուրաքանչյուրի մասին

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ գիտի Google-ը ձեր մասին։ Thejizn.com կայքը գրում է, որ մենք օգտագործում ենք բրաուզերը և քարտեզները, գրում ենք էլեկտրոնային նամակներ, գնումներ կատարում համացանցում։ Այս ամենը դարձել է մեր կյանքի մի մասը։ Ի՞նչ գիտեն մեր մասին համացանցային ընկերությունները, որոնց ծառայություններից մենք օգտվում ենք։ Տեղեկատվության մի մասը ձեզ կզարմացնի։

1. Իմացեք, թե ինչ է մտածում Google-ը ձեր մասին։ Որպեսզի յուրաքանչյուր օգտատիրոջ Google-ն այնպիսի գովազդ ցուցադրի, որը համապատասխանում է նրա ճաշակին և հետաքրքրություններին՝ Google-ը հավաքում է ձեր մասին տեղեկատվությունը և ամբողջական ֆայլ է ստեղծում։ Այս հղմամբ կարող եք վերահսկել այդ ինֆորմացիան։ Բոլորին հայտնի Google analytics-ը թույլ է տալիս իմանալ, թե ով ինչ կայքեր և էջեր է այցելում, ինչ հաճախականությամբ, որքան ժամանակ է անցկացնում կայքում։ Քչերը գիտեն, որ հնարավոր է անջատել այսպիսի տվյալների հավաքագրումը հետևյալ հղմամբ։

1472944881-fb5c81ed3a220004b71069645f112867

2. Իմացեք ձեր գտնվելու վայրի պատմությունը։ Եթե iOS կամ Android ծրագրային ապահովմամբ սմարթֆոն եք օգտագործում, իսկ բջջային հեռախոսի ինտերնետը մեծ մասամբ միացված է, դուք կզարմանաք այն տեղեկատվությունից, որը Google-ը հավաքում է ձեր գտնվելու վայրի մասին։ Ձեր տեղաշարժման պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

3. Իմացեք Google-ում ձեր որոնումների պատմությունը։ Google-ը պահպանում է որոնողական յուրաքանչյուր հրահանգ։ Այն հետևում է նաև այն գովազդին, որը դուք նախկինում դիտել եք։ Այս բոլոր նշումները կարող եք դիտել հետևյալ հղմամբ։

1472944931-8266e4bfeda1bd42d8f9794eb4ea0a13
4. Իմացեք՝ ինչպես ստանալ ամենամսյա հաշվետվություն Google-ից գաղտնիության և անվտանգության վերաբերյալ։ Ընկերությունն օգտատերերին առաջարկում է հաշվի ակտիվության մասին էջ, որտեղ կարող եք ծանոթանալ ընկերության բոլոր այն ծառայություններին, որոնցից օգտվում եք։ Կարող եք միացնել նաև ամենամսյա հաշվետվությունը ստանալու ֆունկցիան հետևյալ հղմամբ։

5. Իմացեք բոլոր հավելվածների ցանկը, որոնք մուտք ունեն Google-ի ձեր հաշիվ։ Հավելվածներ ցանկը կարող եք դիտել և կամ փակել դրանց մուտքն այս հղմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս