«Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, գնացեք և անձամբ այդ մասին ասացեք Թայսոնին». Ֆյուրիի մարզիչ
Բրիտանացու մարզիչը վստահեցնում է, որ Թայսոնը չէր հասնի այդպիսի հաջողությունների՝ լինելով կոկաինի ազդեցության տակ:
«Միակ 100 տոկոսանոց հայտարարությունը, որը ես կարող եմ անել, դա այն է, որ հնարավոր չէ կոկաինի ազդեցության տակ նվաճել չեմպիոնական տիտղոսը: Միայն վճռականություն և աշխատանք, և այլևս ոչինչ: Եթե այստեղ ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի գալիս, ապա գնացեք և անձամբ այդ մասին ասացեք Թայսոնին, այլ ոչ թե նրանից ստորագրություն խնդրեք, հետո վաճառեք այն»,- Թվիթերում գրել է Պետեր Ֆյուրին:
Նախորդ շաբաթ WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի սեպտեմբերի 22-ին վերցված դոպինգ նմուշում հայտնաբերվել են կոկաինի հետքեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը