10 ֆիլմ բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են կլիշեներից
Հոգնե՞լ եք երջանիկ ավարտներից: Ատու՞մ եք կլիշեները: Ցանկանում եք տեսնել գոնե մեկ ֆիլմ, որտեղ դրական հերոսները չե՞ն հաղթանակում: Այս 10 ֆիլմերը Ձեզ համար են:
1. «Կազինո» (1995)
«Կազինո» (Casino) դրամատիկ կինոֆիլմը նկարահանէլ րՄարտին Սկորսեզեն։ Սյուժեի հիմքում ընկած է Նիկոլաս Պելեջիի ու Լարրի Շինդլինգի նույնանուն գիրքը:
2. «Մի անգամ Ամերիկայում» (Once Upon a Time in America) (1983)
Սերջիո Լեոնեի գանգստերական ֆիլմը մասամբ հիմնված է Հերի Գրեյի ինքնակենսագրական ստեղծագործության վրա։
Կինոնկարում պատմվում է մի քանի գանգստեր ընկերների մասին, ովքեր իրար հանդիպելով 20-րդ դարի սկզբներին Նյու Յորքի հրեական թաղամասում՝ հարստացել են 1920-30-ական թթ՝ «Արգելքի» տարիներին։
3. «Եղջերուների որսորդը» (The Deer Hunter) (1978)
«Եղջերուների որսորդը» ռեժիսոր Մայքլ Չիմինոյի երկրորդ երկարամետրաժ գեղարվեստական ֆիլմն է:
4. «Կատաղի ցուլը» (1980)
«Կատաղի ցուլը» (Raging Bull) ֆիլմի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է:
Ֆիլմի հիմքում ընկած է բռցնքամարտի աշխարհի չեմպիոն, իտալական ձագմամբ ամերիկացի Ջեյք Լամոտայի «Կատաղի ցուլը: Իմ պատմությունը» գիրքը:
5. «Կնքահայրը» 3
«Կնքահայրը 3» (The Godfather, Part III), ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից 1990 թվականին նկարահանված ամերիկյան քրեական դրամա, «Կնքահայրը» եռապատման վերջին ֆիլմը՝ հիմնված Մարիո Պյուզոյի համանուն վեպի վրա։ Ֆիլմում ներկայացվում է իտալական մաֆիայի դոն Մայքլ Կոռլեոնեի կյանքը:
6. «Ռիչարդ III» (Richard III) (1995)
Վիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի բրիտանական կինոէկրանավորումը: Ֆիլմի ռեժիսորը Ռիչարդ Լոկրեյն է, իսկ սցենարի հեղինակը՝ Իեն Մակկելենը, ով և մարմնավորել է գլխավոր հերոսին:
7. «Գլխապտույտ» (1958)
Ալֆրեդ Հիչքոքի դասական ֆիլմերից մեկը: «Գլխապտույտ» (Vertigo) ֆիլմի ժանրը կարելի է սահմանել որպես թրիլլեր՝ դետեկիվի տարրերով:
8. «Մարդ փիղը» (1980)
Ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Լինչի նկարահանած «Մարդ փիղը» (The Elephant Man) ֆիլմը պատմում է 19-րդ դարի հայտնի բրիտանացի Ջոզեֆ Մերիկի մասին, ով մարմի փոփոխությունների պատճառով հայնտի է մարդ-փիղ անվանմամբ:
9. «Մեռած բանաստեղծների հասարակությունը» (1989)
Ռեժիսոր Պիտեր Ուիրի՝ «Մեռած բանաստեղծների հասարակությունը» (Dead Poets Society ) ֆիլմը պատմում է անգլերեն լեզվի և գրականության ուսուցչի մասին, ով ոգեշնչում է աշակերտներին փոխել իրենց կյանքը՝ նրանց մեջ գրականության նկատմամբ սեր արթնացնելով: Վերջինիս դերը փայլուն կերպով մարմնավորել է Ռոբին Ուիլյամսը:
10. «Լուսանկար մեկ ժամում» (2002)
Ամերիկյան հոգեբանական թրիլլերի՝ «Լուսանկար մեկ ժամում» (One Hour Photo) ֆիլմի ռեժիսորը Մարկ Ռոմանեկն է, իսկ գլխավոր դերում Ռոբին Ուիլյամսն է, ով 2003թ. արժանացել է «Սատուրն» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը