«Հոկտեմբերի մեր խաղացուցակը թունավորված նվեր է». Ժոզե Մոուրինիո
«Յուրահատուկը» չի կեղծում. 5 բարդ խաղ՝ 13 օրում:
Հոկտեմբերի 17-ին (երկուշաբթի) «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության շրջանակներում կխաղա «Լիվերպուլի» հետ և այդ խաղով կբացի դժոխային հատվածը.
Հոկտեմբերի 17. Անգլիայի առաջնություն. «Լիվերպուլ» (արտագնա)
Հոկտեմբերի 20. Եվրոպայի լիգա. «Ֆեներբախչե» (տնային)
Հոկտեմբերի 23. Անգլիայի առաջնություն. «Չելսի» (արտագնա)
Հոկտեմբերի 26. Լիգայի գավաթ. «Մանչեսթեր Սիթի» (տնային)
Հոկտեմբերի 29. Անգլիայի առաջնություն. «Բերնլի» (տնային)
«Մենք «Լիվերպուլի» հետ կարող էինք խաղալ շաբաթ կամ կիրակի, բայց այդ խաղը նշանակվել է երկուշաբթի, դրա համար էլ ես վստահ չեմ, որ մենք լավագույն մարզավիճակում կլինենք:
Երկուշաբթի այդ խաղով մեզ թունավոր նվեր են մատուցում. այն բարդ իրավիճակ է ստեղծում: Մինչ այդ խաղում ենք «Սթոք Սիթիի» հետ. «Սթոքը» նույնպես թունավոր նվեր է: Աղյուսակը ստում է. դա «Սթոքի» դիրքը չէ»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Սրան ավելացրած, «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 3-ին կխաղա երկրոդ խաղը «Ֆեներբախչեի» հետ, իսկ 6-ին կգնա հյուր «Սուոնսիին»:
«Մանչեսթեր Յունայթեդը» 6 տուրերից հետո 12 միավորով գտնվում է 6-րդ տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը