Բաժիններ՝

Արսեն Վենգերն «Արսենալում» տրանսֆերների վրա 20 տարում ծախսել է 687 մլն ֆունտ, «Չելսին» նույն ժամանակում՝ 1.396 մլրդ ֆունտ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լոնդոնյան ակումբում աշխատած 20 տարիների ընթացքում հաղթել է 15 տիտղոս՝ նոր ֆուտբոլիստների ձեռքբերման վրա ծախսելով 687 մլն ֆունտ: Տվյալ ժամանակահատվածի համար դա ամենափոքր ցուցանիշն է անգլիական թոփ-ակումբների շրջանում:

«Չելսին» վերջին 20 տարիների ընթացքում տրանսֆերների վրա ծախսել է 1.396 մլրդ ֆունտ, «Մանչեսթեր Սիթին»՝ 1.266 մլրդ ֆունտ, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 1.144 մլրդ ֆունտ, իսկ «Լիվերպուլը»՝ 1.022 մլրդ:

Կարիերայի ընթացքում միայն 2 անգամ է Վենգերն «Արսենալում» նորեկների վրա ծախսել 60 միլիոնից ավելի մեկ մրցաշրջանի ընթացքում, այն դեպքում, երբ «Չելսին» (11) և «Սիթին» (9) դա արել են 20 անգամ: Ընդ որում, «Արսենալը», ի տարբերություն մրցակիցների, 20 տարվա մեջ ոչ մի անգամ Անգլիայի առաջնությունում 4-րդ հորիզոնականից ներքև չի իջել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31