Բաժիններ՝

«Նայում եմ 40-ամյա Տոտտիին և զայրանում եմ». Գաբրիել Բատիստուտա

Նախկինում լեգենդար հարձակվող արգենտինացի Գաբրիել Բատիստուտան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 2-րդ տուրում «Ռոմայի» և «Աստրայի» միջև կայացած խաղում (4:0) Ֆրանչեսկո Տոտտիի ցուցաբերած խաղը:

Հանդիպման ժամանակ, այս շաբաթ 40-ամյակը նշած Տոտտին, լավագույնն էր դաշտում: Չեսկոն, չնայած տարիքին, շատ ակտիվ էր դաշտում և կատարեց 3 գոլային փոխանցում իսկ հետո ՈւԵՖԱ-ն «Ռոմայի» լեգենդար հարձակվողին ներգրավեց Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականի կազմի մեջ:

«Ռոմայի» կազմում Տոտտիի նախկին խաղընկեր արգենտինացի Գաբրիել Բատիստուտան մեկնաբանել է Կայսեր խաղը:

«Ի՞նչ եմ ես զգում, երբ նայում եմ 40-ամյա Տոտտիին դաշտում. ցասում (ծիծաղում է): Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ մարդ:

Ամբողջ աշխարհում նրան գիտեն՝ որպես մեծ ֆուտբոլիստ, բայց որպես մարդ՝ միայն ոմանք: Ես երջանիկ եմ, որ գիտեմ նրան՝ որպես մարդ»,- ասել է Բատիստուտան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս