Բաժիններ՝

Հակակոռուպցիոն խաղից՝ մինչև սկանավորող մոբայլ հավելված՝ «Digitec-Expo2016»-ում

«Digitec-Expo2015»-ի շրջանակներում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում էր նոր ստարտափներ ու նախագծեր։ 168.am-ի հետ զրույցում «Թումոյի» հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը ներկայացրեց իրենց երկու ստարտափները. «Մեկն անիմացիոն ստարտափն է, որը հենց տեղում պլաստիլինե անիմացիա է պատրաստում, մյուսը՝ խաղերի ստեղծման ստարտափն է»։

Նա նշեց, որ ներկայացված է նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող Հակակոռուպցիոն խաղի ստեղծման մեծ նախագիծը, որի վրա աշխատում են թե՛ ուսանողները, թե՛ աշխատակիցները։

«Այս տարի ունենք վիրտուալ իրականության և 360 աստիճան վիդեոների օրինակներ՝ կրկին ուսանողների կողմից պատրաստված։ Ունենք նաև մի փոքրիկ անկյուն, որտեղ մեր նկարչության ուսանողները հենց տեղում մուլտիպլիկացիոն դիմանկարներն են նկարում այցելուների համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Հակակոռուպցիոն խաղի ստեղծման ընթացքը կարելի է տեսնել ցուցահանդեսի ընթացքում, թեև եռաչափ մոդելավորող Մհեր Ազնաուրյանը նշում է, որ խաղի վերջնական տարբերակը պատրաստ կլինի 1 տարի անց։  «Գլխավոր հերոսը պայքարում է կոռուպցիայի դեմ, նա ոչ մի կոռուպցիոն երևույթի մեջ ներգրավված չէ։ Խաղի վրա աշխատում ենք արդեն մոտ 3 ամիս»,- նշեց Մհերը։

Կարդացեք նաև

«Ական փնտրող ռոբոտներ-2016» մրցույթում առաջին տեղ  զբաղեցրած  «Ականավոր» թիմը, որի կազմում ընդգրված են «ՖայմԹեք» ընկերության անդամներն ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները, ներկայացնում էր մրցույթում հաղթած ռոբոտը և ԱԹՍ-ն։ «ՖայմԹեք» ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացնում են նաև շախմատային յուրօրինակ  պլատֆորմ.

«Աշխարհում գոյություն չունի սկանավորող ծրագիր մոբայլ հավելված։ Քանի որ Հայաստանում շախմատը բավականին զարգացած է, դուք կարող եք ուղղակի սկանավորել ծրագիրը, նա կներբեռնի շախմատի տախտակը ձեր հեռախոսի մեջ, և դուք կարող եք անալիզ անել, խաղատախտակը պահպանել ու խաղալ հենց այդ դիրքից սկսած»։

14522035_985073848269543_920845576_o

Իսկ ներկայացված ԱԹՍ-ն ու ական փնտրող ռոբոտները,  նրա խոսքով՝ ռազմական նպատակներով չեն ստեղծվել, այլ մրցույթի համար են պատրաստվել. «Ական փնտրող ռոբոտն ավտոնոմ ռեժիմով գնացել է 200 մետր, կարողացել է նշված տեղում գտնել թիրախը ու նետել ռումբը 5 մետր շառավղով, բայց այն նախատեսված չի եղել ռազմական նպատակներով օգտագործելու համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս