Բաժիններ՝

Nike-ը Կրիշտիանու Ռոնալդուին ցմահ պայմանագիր կառաջարկի

Nike-ը սեպտեմբերին երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ մինչև 2021թ., բայց չի պատրաստվում դրանով սահմանափակվել:

Ինչպես հայտնի է դարձել AS-ին, պորտուգալացին կարող է ստանալ ցմահ պայմանագիր սպորտային հագուստ արտադրող ամերիկյան ընկերության հետ:

Ավելի վաղ համացանցում հայտնվեց ինֆորմացիա, որ adidas-ն ուզում է Nike-ից խլել Ռոնալդուին, սակայն գերմանական ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել AS-ին այդ ինֆորմացիան:

Nike-ի հետ ցմահ պայմանագիր մինչ այս կնքել են Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» առաջատար Ռոնալդոն և NBA-ի լեգենդ Մայքլ Ջորդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս