Բաժիններ՝

«Անդերլեխտը» գտել է նոր Մեսսիին

Հերթական անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստը հայտնվել է բելգիական ակումբի ակադեմիայում:

«Անդերլեխտն» ամբողջ Եվրոպայում հայտնի է տաղանդներ գտնելու և նրանցից անհավանական ֆուտբոլիստներ աճեցնելու իր ունակությամբ: Ռոմելու Լուկակու, Վենդան Կոմպանի, Յուրի Տիրեմանս… Սա ցուցակի մի փոքր մասն է, որոնք դարձել են եվրոպական մասշտաբի աստղեր:

Սակայն, կարծես թե այս անգամ «Անդերլեխտը» գտել է իսկապես յուրահատուկ ֆուտբոլիստի, ով տարիներ հետո կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

10-ամյա Ռայան Բունիդան արդեն հիմա ուշադրություն է գրավում իր անհավանական ֆուտբոլային ընդունակություններով: Իր ոճով նա շատ է հիշեցնում պատանի Լիոնել Մեսսիին, ումից նույնպես պրակտիկորեն անհնար էր գնդակ խլելը:

https://www.youtube.com/watch?v=CeDuHKp3cmE

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31