Կիտրոնով և կոկոսի կաթով հրաշք պուդինգ

Ձեզ ենք ներկայացնում կիտրոնով և կոկոսի կաթով համեղ պուդինգ, որը ոչ միայն կզարդարի ձեր տոնական սեղանը, այլև օգտակար կլինի ամբողջ օրգանիզմի համար:

Այս աղանդերն իր բաղադրության մեջ պարունակում է քիչ քանակությամբ կարբոհիդրատներ և մեծ քանակությամբ կոլագեն, որն ուղղակի հրաշալի է հոդերի համար, լավացնում է աղիքային լորձաթաղանթը և խթանում է մազերի, եղունգների աճը, լավացնում է մաշկի վիճակը:

Կոկոսի կաթը հարուստ է հակաբորբոքային, միջին շղթայման եռագլիցերիդներով, որոնք արագ են յուրացվում և այրում են ճարպերը:

Կիտրոնի օգտակար հատկանիշների մասին բազմիցս խոսել ենք մեր նախկին հրապարակումներում: Այն կարգավորում է օրգանիզմի pH մակարդակը, կանխարգելում է երիկամային քարերի գոյացումը, ինչպես նաև քաղցկեղի առաջացումը:

Բաղադրություն

  • 3 ճ/գ ժելատին
  • Կես բաժակ կիտրոնի հյութ
  • 2 բաժակ կոկոսի կաթ
  • Քառորդ թ/գ վանիլի մզվածք
  • Շաքարի փոխարինիչ (Կարող եք փոխարենը մեղր օգտագործել)

Պատրաստման եղանակը

Կես բաժակ ջուրը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք ժելատինը: Թողեք մնա մի քանի րոպե: Խառնեք կոկոսի կաթը, կիտրոնի հյութն ու վանիլը:

Ցածր կրակի վրա տաքացրեք ժելատինը, որպեսզի այս հալչի: Հանեք կրակից, ավելացրեք մեղրը և լավ խառնեք: Ապա անմիջապես լցրեք կիտրոնի և կոկոսի խառնուրդի մեջ, արագ հարեք:

Պուդինգը լցրեք բաժակների մեջ և թողեք մնա սառնարանում մի քանի ժամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս