Բաժիններ՝

«Ես խաղում եմ ֆուտբոլի, այլ ոչ գումարի համար». Բրավոն՝ «Բարսելոնայից» հեռանալու պատճառների մասին

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն առաջին անգամ պատասխանել է այն հարցին, թե ինչու՞ է հեռացել «Բարսելոնայից»:

Բրավոն նշել է, որ իր հեռանալու պատճառը իր և գերմանացի դարպասապահ Մարկ Անդրե Տեր-Շտեգենի հետ կոնֆլիկտը չի եղել:

«Ես պարզապես չէի ուզում նստել պահեստայինների նստարանին կարիերայիս հաջորդ 4 տարիներում: Ես խաղում եմ ֆուտբոլի, այլ ոչ գումարի համար»,- նշել է Բրավոն:

Բրավոն նշել է նաև, որ կատալոնական ակումբում խնդիրներ չի ունեցել և միշտ զգացել է ակումբի աջակցությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս