
Հրդեհ Ամասիա գյուղում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ամասիա գյուղի 6-րդ փողոցի թիվ 6 տանը հարակից անասնագոմում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.55-ին, մարվել՝ 15.11-ին:
Այրվել են Ա. Ի.-ի տանը հարակից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 20 քմ):