
Լևոն Հայրապետյանը մասնակցել է «Փեյքան»-ի հաղթանակին

Իրանի առաջնության 7-րդ տուրում Թեհրանի «Փեյքան»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը, մրցակցի հարկի տակ կայացած խաղում 32 հաշվով առավելության է հասել Խուզեստանի «Էսթեղլալ»-ին:
«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ Հայրապետյանը խաղադաշտ է դուրս եկել «Փեյքան»-ի մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը: «Փեյքան»-ը վաստակած 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8րդ հորիզոնականը: