Սեպտեմբերի 22-ին Խանտի-Մանսիյսկում կմեկնարկի շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը
Սեպտեմբերի 22-ին Խանտի-Մանսիյսկում կմեկնարկի շախմատի աշխարհի մինչև 14,16 և 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Ընդհանուր առմամբ պատանիների մրցաշարերի մասնակիցների թիվն է 221, իսկ աղջիկներինը`191, որոնք ներկայացնում են 57 երկիր:
Մրցաշարում մասնակցում են նաև Հայաստանի 9-ը պատվիրակ` մոտ մեկ ամիս առաջ Պրահայում Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Մանուէլ Պետրոսյանը, 2015 թ.-ի աշխարհի մինչև 16 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն, 16-ամյա Արամ Հակոբյանը, մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճած Շանթ Սարգսյանն ու Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Գրիգորյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Քրիստինե Սմբատյանը: